211652_close_icon
views-count8085 դիտում article-date 19:19 27-06-2021

Ռուսաստանում աշխատանքային միգրանտները կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է մինչև հուլիսի 15-ը կազմակերպել աշխատելու նպատակով Ռուսաստան ժամանած արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստման գործընթացը:

Ինչպես փոխանցում է ria.ru-ն՝ հղում անելով Կրմլի մամուլի ծառայությանը, հանձնարարվել է նաև ֆինանսավորման աղբյուրներ գտնել գործընթացի համար:

Ռուսաստանում վերջին ամիսներին վատթարացել է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Մի քանի օր շարունակ «Քովիդ-19»-ով վարակման ամենօրյա ցուցանիշը գերազանցում է 20․000-ը:   

Վիրուսի հետագա տարածումը կանխելու համար երկրի իշխանությունները որոշում են կայացրել մի շարք շրջաններում պարտադիր պատվաստում սահմանել՝ քաղաքացիների որոշ խմբերի համար։

Նմանատիպ նյութեր