211652_close_icon

Երիտասարդն ինքնասպան է եղել Մոսկվայի մետրոյում՝ նետվելով գնացքի տակ

views-count2728 դիտում article-date 15:55 17-02-2015
Ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ այսօր Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում մի երիտասարդ ինքնասպան է եղել՝ նետվելով երկաթգծերի վրա: 20-ամյա երիտասարդը նետվել է «Չերտանովսկի» կայարանի մետրոյի՝ մոտեցող գնացքի տակ: Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է: Ոստիկանությունն ուսումնասիրել է տեսաձայնագրությունները, որոնցում պարզ երևում է, որ նետվելուց առաջ տղան հանել է բաճկոնըև թողել է պայուսակը հարթակի վրա: Նման դեպքեր հաճախ են գրանցվում մետրոյում: Անցած տարվա մայիս ամսին Նովոսիբիրսկի մետրոյում նույնպես նմանատիպ դեպքէ գրանցվել: Մոսկովյան մետրոյում ավելի հաճախ են պատահում նման միջադեպերը, սակայն դրանք հիմնականում պատահաբար են լինում:

Նմանատիպ նյութեր