211652_close_icon
views-count1139 դիտում article-date 11:33 18-02-2015

«Իսլամական պետություն»-ը վաճառում է մահացած մարդկանց օրգանները

Իրաքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ «Իսլամական պետության» անդամները վաճառում են սպանված մարդկանց օրգանները, հաղորդում է Fox News-ը: Վերջինիս համոզմամբ՝ մարդկային օրգանների վաճառքը հանդիսանում է ԻԼԻՊ-ի ֆինանսավորման հիմնական ու կարևորագույն աղբյուրներից մեկը: Նա նաև նշել է, որ զանգվածային թաղման վայրերում սպանվածների մարմինների վրա հայտնաբերվել են վիրահատական գործիքներով արված կտրվածքներ, իսկ բոլորի մոտ բացակայել են երիկամները: Նա կոչ է արել միջազգային հանրությանը հետաքննություն սկսել այդ ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր