211652_close_icon
views-count2881 դիտում article-date 16:34 18-02-2015

Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունը կարող է կրկին Ուկրաինայի կազմ մտնել

Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին չի բացառել Կիևի իշխանությունների կողմից բարեփոխումներ անցկացնելուց հետո ԼԻՀ-ի վերադարձը Ուկրաինայի կազմ, հաղորդում է Interfax-ը: Բարեփոխումների մասին նշված է նաև փետրվարի 12-ին ստորագրված հռչակագրում: «Կլինե՞նք մենք Ուկրաինայի կամում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչիսինը կլինի Ուկրաինան: Այն, ինչպիսին, որ հիմա է՝ ոչ: Այդպիսի Ուկրաինայի հետ մենք մի կազմում չենք լինի: Եթե Կիևի իշխանությունները բարեփոխումներ անցկացնեն, այնպիսին, ինչպիսին նշված է այստեղ (Մինսկյան համաձայնագրում) և այլ Ուկրաինա դառնան, հնարավոր է: տեսնենք, թե ինչպես այս ամենը կավարտվի»,-ասել է Պլոտնիցկին ճեպազրույցում:

Նմանատիպ նյութեր