211652_close_icon
views-count728 դիտում article-date 16:24 18-02-2015

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է մի խումբ ուսանողների

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 18-ին ընդունել խորհրդարանում փորձուսուցում անցնող Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության և իրավագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների: Աշոտ Ղուլյանն ապագա քաղաքագետների ու իրավագետների ուշադրությանն է ներկայացրել օրենսդիր իշխանության կառուցվածքին ու գործունեությանը, ԼՂՀ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված լիազորություններին և դրանց շրջանակում Ազգային ժողովի կողմից իրականացվող գործառույթներին առնչվող հարցերը: Խորհրդարանի նախագահն ընդգծել է ուսումնառության ընթացքում զարգացման ժամանակակից միտումներին հետևելու, օտար լեզուների տիրապետելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին լիարժեք տեղեկատվությանը տիրապետելու և ճիշտ ներկայացնելու կարևորությունը: Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է ուսանողների հարցերին և շնորհավորել նրանց՝ գալիք Վերածննդի օրվա առթիվ:

Նմանատիպ նյութեր