211652_close_icon
views-count3128 դիտում article-date 19:05 18-02-2015

Հայ Ազգային կոնգրեսը ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ին եւ նոր հանրահավաքի օր հայտարարում

Հայ Ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ փետրվարի 20-ին նախատեսված եւ ԲՀԿ-ի կողմից չեղյալ հայտարարված հանրահավաքի մասին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտարարությունը ներկայացնում է ստորեւ. Ինչպես հայտնի է, ԲՀԿ քաղխորհուրդն այսօր հայտարարություն է տարածել իշխանությունների կողմից հարուցված անօրինական խոչընդոտների պայմաններում փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարելու մասին: Հայ Ազգային Կոնգրեսը ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ի հայտարարությանը եւ հավաստում, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները` իր գործընկերոջ նկատմամբ բռնությունները դադարեցնելու նպատակով: Միեւնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը, հայտարարում է , որ շարունակելու է ապօրինի ռեժիմի հեռացման եւ Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար վճռական պայքարը եւ ժողովրդին հրավիրում է մարտի 1-ին ժամը 15.00-ին Ազատության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին: Հանրահավաքի իրազեկումը քաղաքապետարանի կողմից ընդունված է ի գիտություն: Հանրահավաքում կվերլուծվի ստեղծված իրավիճակը եւ կներկայացվեն Համաժողովրդական շարժման հետագա անելիքները:

Նմանատիպ նյութեր