1709 դիտում
16:37 22-11-2022
ՌԴ-ն ըմբռնումով է մոտենում Սիրիայում անվտանգության հետ կապված Թուրքիայի մտահոգությանը․ Կրեմլ
Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում Սիրիայում ստեղծված իրավիճակի անվտանգության հետ կապված Թուրքիայի մտահոգությանը, սակայն բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բարդացնել իրավիճակը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
«Մենք ըմբռնումով եւ հարգանքով ենք մոտենում սեփական անվտանգության ապահովման հետ կապված Թուրքիայի մտահոգությանը։ Մենք կարծում ենք, որ դա Թուրքիայի օրինական իրավունքն է», -ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հայտարարություններին, թե ռուսական կողմը իբր չի կատարել քուրդ զինված խմբավորումներից Սիրիայի շրջանները «մաքրելու» պարտավորությունները՝ ըստ 2019 թվականի համաձայնության։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կոչ է անում բոլոր կողմերին «ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրադրության լուրջ ապակայունացման»։ «Սա կարող է բումերանգի պես վերադառնալ, ավելի բարդացնել անվտանգության հետ կապված իրավիճակը»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Նմանատիպ նյութեր
3128 դիտում
19:05 18-02-2015
Հայ Ազգային կոնգրեսը ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ին եւ նոր հանրահավաքի օր հայտարարում
3956 դիտում
10:54 28-09-2019
Ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը. Ալեքսանդր Ազարյան
3961 դիտում
18:52 20-10-2019
Կրեմլ. Թուրքական գործողությունները Սիրիայում կարող են խոչընդոտել քաղաքական կարգավորմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
937 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
886 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը