2118 դիտում
11:00 19-02-2015
Վերջին 3 տարիներին ներկրվել է ավելի քան 122.000 ավտոմեքենա. Հայոց աշխարհ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է, որ Հայաստանյան շուկայում տրանսպորտային միջոցների քանակն արագորեն համալրվում է: Միայն վերջին երեք տարիներին ներկրվել է ավելի քան 122 հազար ավտոմեքենա: Ռեկորդային է հատկապես 2014 թվականը: Առաջին անգամ բերված տրանսպորտային միջոցների թիվը գերազանցել է 46.000-ը:
Դրանով հանդերձ, դանդաղել է ներմուծման աճը: 2013թ. տրանսպորտային միջոցների ներկրումն ավելացել էր 18,5%-ով, ապա անցած տարի եղել է 11,5%: Փոփոխությունը պայմանավորված է հիմնականում տարեվերջին արձանագրված դրսևորումներով: Անցած տարվա վերջին եռամսյակում ավելի քիչ տրանսպորտային միջոց է ներկրվել Հայաստան, քան 2013թ. նույն ժամանակահատվածում: Տարբերությունը հասնում է 2,4 հազարի:
Տարեվերջին տրանսպորտային միջոցների ներմուծման դանդաղումը կապված էր առաջին հերթին ֆինանսական շուկայի դրսևորումների և անկայունության հետ: Մի բան, որ որոշակի սպասումներ առաջացրեց ներկրողների շրջանում: Մյուս կողմից՝ զգալ տվեց նաև տարեսկզբին գրանցված ռեկորդային ակտիվությունը:
Այն բանից հետո, երբ հայտարարվեց Եվրասիական տնտեսական տարածքին միանալու մասին, տրանսպորտային միջոցների հոսքը կտրուկ ավելացել է:
Դրա հետևանքով անցած տարվա առաջին կիսամյակում արձանագրվեց Հայաստան բերվող տրանսպորտային միջոցների քանակի 40%-ոց աճ: Իհարկե հաջորդող շրջանում վիճակը սկսեց աստիճանաբար կայունանալ: Զուգահեռ նվազեց նաև աճի տեմպը, ինչը տարեվերջի երեք ամիսներին հանգեցրեց նույնիսկ ներկրման ծավալների անկման: Եթե 2013թ. չորրորդ եռամսյակում Հայաստան էր բերվել ավելի քան 12,9 հազար տրանսպորտային միջոց, ապա անցած տարի 10,5 հազարի սահմաններում էր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5434 դիտում
11:00 26-11-2016
Տաքսու վարորդները պահանջում են արտոնագրի 12.000 հազար դրամը դարձնել 5.000 և փոխանցել բանակին. «Հայոց աշխարհ»
1388 դիտում
08:39 18-02-2015
Անցած տարի Հայաստան է ներկրվել 46.475 հատ ավտոմեքենա. Ժողովուրդ
Այս բաժնից
913 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1189 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2470 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ