211652_close_icon
views-count1096 դիտում article-date 13:16 19-02-2015

Թմրամիջոց և պատճառաբանություններ

Փետրվարի 18-ին, ժամը 02.30-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արտյոմ Գ.-ին, 1990 թ. ծնված Անդրանիկ Խ.-ին, 1990 թ. ծնված Մեխակ Մ.-ին, 1990 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին և 1985 թ. ծնված Արկադի Մ.-ին: Խուզարկությամբ Արտյոմ Գ.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` չորացված, մանրացված սուր հոտով դեղնականաչավուն զանգվածով և անձեռոցիկի մեջ փաթեթավորած, «IP466» դաջվածքով դեղահաբ: Ըստ Արտյոմ Գ.-ի հայտարարության` հայտնաբերվածը կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է, իր օգտագործման համար, իսկ դեղահաբը ձեռք է բերել համագյուղացի Վարդան Վ.-ից՝ որպես ցավազրկող գործածելու համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր