211652_close_icon
views-count122667 դիտում article-date 12:28 19-02-2015

Ողբերգական վրաերթ՝ Նորք-Մարաշում. 8 ամսական երկվորյակ եղբայրներից մեկը մահացել է, 3 վիրավորներն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք-Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 4 հոգու: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը մեծահասակ են, իսկ 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին օգնել են քաղաքացիներն ու Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակիցների հետ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի արդյունքում վրաերթի ենթարկվածները շպրտվել և բախվել են թաղապետարանի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի ճաղավանդակներին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթից հետո վարորդը փորձել է հեռանալ դեպքի վայրից, սակայն ՃՈ աշխատակիցները, ճիշտ կողմնորոշվելով, կարողացել են կանխել նրա փախուստը: Քիչ առաջ հիվանդանոցից տեղեկացրին, որ երեխաներից մեկը մահացել է, մնացած 3 վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ դեպքի վայրում ամբողջովին կոտրված է մանկական սայլակը: Օպերատիվորեն ժամանել են Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ովքեր կարողացան վարորդին տեղափոխել ոստիկանական բաժանմունք, որպեսզի վրաերթի ենթարկվածների հարազատները հաշվեհարդար չտեսնեն, քանի որ իրավիճակն ամբողջովին լարված է: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գագիկ Հարությունյանն ու Անդրանիկ Փարսադանյանը: Առաջին պահից դեպքի վրաերթի վայրում էր նաև Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը: Քիչ առաջ Մարաշի ոստիկանները Volkswagen մակնիշի մեքենայի մեջ հայտնաբերեցին 50-ամյա Ռազմիկ Ավետիսյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական: Փաստի առթիվ Ա. Փարսադանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկված վիրավորների և մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավորներին առաջինը տեղափոխել են Նորք-Մարաշում գտնվող ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ, ցավոք, երեխաներից մեկն արդեն մահացել էր, իսկ մյուսին տեղի բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրելուց հետո տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը հայտնեց, որ վիրավոր երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: **** 12:33 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ մահացած երեխան և վիրավորը 8 ամսական երկվորյակներ էին և բնակվում են Նորքի Այգիներ 228 տանը: Մահացած երեխան Արման Հարությունյանն էր, վիրավորը՝ Տիգրան Հարությունյանը: Քիչ առաջ հայտնի դարձավ նաև, որ Volkswagen-ի մեջ գտնվող ուղևորը նույնպես դիմել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր