211652_close_icon
views-count28021 դիտում article-date 15:33 19-02-2015

Առնետավազքը մեզ սազական չէ. ԲՀԿ-ն առաջինը լքած գործարար, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը՝ իր քայլի մասին

Մի անգամ սխալվել եմ, բայց էլ չեմ սխալվի: Ես մնալու եմ անկախ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ԲՀԿ-ն լքած ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը՝ անդրադառնալով կուսակցությունը լքելու իր որոշմանը: Եվ ոչ միայն: Նրա հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]-Պարոն Ախոյան, ՀՀԿ, ԲՀԿ առճակատումից հետո Դուք ԲՀԿ-ական առաջին պատգամավորն էիք, որ հրաժարվեցիք ձեր կուսակցական պատկանելությունից, բայց առաջինն ու վերջինը չեղաք այդ հարցում: Ոմանք դա որպես առնետավազք որակեցին: Ավելին` կարճ ժամանակ անց ՀՀԿ եւ ԲՀԿ առաջնորդներին հաջողվեց հաշտեցնել: Այսօր զղջո՞ւմ եք Ձեր քայլի համար, թե՞ ոչ: [/b] -Չէ, ես բնավ չեմ զղջում, քանի որ ես իմ որոշումները պահի տակ չեմ կայացնում: Ես ի սկզբանե ասել եմ, որ եթե կուսակցությունը սկսի ռադիկալ քայլել իրականացնել, որը չի բխում մեր պետականության շահերից, ես հեռանալու եմ կուսակցությունից: Գիտե՞ք ինչ, գոյություն ունի գերակա շահ եւ ինձ համար այդ գերակա շահն այն ընտրազանգվածն է եւ այն ընտրատարածքը, որտեղից ես ԱԺ պատգամավոր եմ ընտրվել: Ավելին` նրանք այն ընտրազանգվածն են, ովքեր ինձ բախտակիցն են` թողել են իրենց պատմական հայրենիքը: Մենք այնտեղ դեռ խնդիր ունենք: Այս դեպքում ես այլ վարքագիծ չէի կարող դրսեւորել: Պետության շահը իմնձ համար ամեն ինչից վեր է, իսկ առնետավազքի պիտակը ոչ ինձ է վերաբերում, ոչ էլ մեկ ուրիշին, որովհետեւ քաղաքականության մեջ նման բան չկա: Քաղաքականության մեջ կա գաղափար եւ յուրաքանչյուրը անհատականություն է: Չմոռանանք, որ կուսակցությունից դուրս եկողներից յուրաքանչյուրը ունի իր ընտրազանգվածը, այսինքն՝ կուսակցության գաղափարախոսությունը չի, որ ձայներ են ապահովել այդ մարդկանց, այլ իրենց անհատականության շնորհիվ կառուցված ընտրազանգվածն է, որոնց առջեւ պարտավորություններ ունենք: Այնպես որ, այս դեպքում առնետավազքը հարիր պիտակ չէ: Չի սազում: [b]-Ամեն դեպքում առաջինը դուք դիմեցիք այդ քայլին: Համարձակ քայլ էր:[/b] -Գիտե՞ք, կարեւոր չէ՝ առաջնին ես, երկրորդը, երրորդը կամ չորրորդը: Մենք ոչ թե հետեւել ենք ինչ-որ մեկին, այլ ունենալով մեր դիրքորոշումը՝ պաշտպանել ենք այն: [b]-Իսկ Դուք ինքներդ այդ քայլից հետո ի՞նչ արձագանքներ լսեցիք թե ԲՀԿ-ից, թե ՀՀԿ-ից, թե ձեր ընտրազանգվածից: [/b] -Ես իմ մասով կխոսեմ: Սկզբում ասում էին՝ բա, որ, բա, որ…: Բայց, քանի որ ես «բա, որ»-ով չեմ առջնորդվում, այլ ունեմ իմ խելքն ու գաղափարը, առանց վարանելու հիմնավորված հայտարարություն տարածեցի եւ հեռացա կուսակցությունից: Ես բոլոր հիմքերը ունեի եւ դրեցի հանրության առաջ: Այդ խոսացողներից յուրաքանչյուրը կյանքում մի քանի կուսակցություն է փոխել: Ես համաձայն չեմ կուսակցական, քաղաքական կուրսի հետ եւ դառնում եմ անկախ պատգամավոր: Եվ վե՛րջ: [b]-Ճի՞շտ եմ հասկանում, որ ՀՀԿ-ին անդամակցելու ցանկություն չունեք: [/b] -Ոչ, ես չեմ պատրաստվում անդամակցել ՀՀԿ-ին: Ես մնում եմ անկուսակցական: [b]-Դա Ձեր վերջնակա՞ն որոշումն է: [/b] -Ասում են՝ երբեք մի ասեք երբեք, բայց այս պահին նման ցանկություն եւ մադրություն չունեմ: Ես մնալու եմ անկախ: Մի անգամ եմ սխալվել, բայց էլ չեմ սխալվի: [b]-Իսկ ո՞վ շահեց այս առճակատումից: [/b] -Ոչ ոք չշահեց: Բայց ժողովուրդը տուժեց: Մեր երկիրը չէր կարելի ցնցումների տանել: Մասիս սարի վրայից, ովքեր չեն նայել մեր փոքրիկ հանրապետությանը, խորհուրդ կտամ գոնե մեկ անգամ նայեն, տեսնեն՝ ինչքան փոքրիկ է ու ինչքան գուրգուրանքի կարիք ունի: Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր