211652_close_icon
views-count11855 դիտում article-date 11:32 10-03-2015

ԲՀԿ-ից առաջինը դուրս եկած ԱԺ գործարար պատգամավոր Արագած Ախոյանը կանդամակցի՞ այլ կուսակցության, թե՞ ոչ

Չի բացառվում, որ եթե ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները ստեղծեն անկախ պատգամավորների միություն, ապա կուսակցությունից առաջինը դուրս եկած ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն էլ կընդգրկվի այդ միության կազմում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագած Ախոյանը: Նա նշեց, որ այս ընթացքում ոչ մեկ այլ կուսակցության անդամակցելու առաջարկություն է ստացել, ոչ էլ ինքը կուսակցական դառնալու ցանկություն ունի, սակայն չբացառեց, որ եթե ԱԺ-ում անկախ պատգամավորների միություն ստեղծվի, ինքն էլ կմիանա նրանց: «Ամեն դեպքում կոլեգիալ գործունեությունն ավելի արդյունավետ է, քան անհատականը»,- նշեց ԱԺ պատգամավորը՝ միաժամանակ ավելացնելով, որ այս պահին դեռ նման հարցեր չեն քննարկվում: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի առճակատումից հետո ԲՀԿ-ից առաջինը դուրս եկավ Արագած Ախոյանը, ում քայլին հաջորդեցին այլ գործարար պատգամավորներ եւ կուսակցականներ: Ավելին, կուսակցությունից դուրս եկավ անգամ արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նմանատիպ նյութեր