211652_close_icon
views-count1437 դիտում article-date 18:59 19-02-2015

Արագածոտնի մարզի մանկապարտեզների մի մասը համապատասխան չէ ժամանակակից պահանջներին

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մի խումբ համայնքների ղեկավարներ: Խորհրդակցության թեման համայնքային մանկապարտեզներն էին, որոնցում մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարել սանիտարա-հիգիենիկ պայմանների վերաբերյալ: Հանձնաժողովի անդամները մեկ առ մեկ ներկայացրին թե’ քաղաքային, եւ թե’ գյուղական մանկապարտեզներում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ այդ, մանկապարտեզների մեծ մասում առկա է սանհանգույցները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու, խոհանոցային, հանդերձարաննային պայմանները բավարարելու խնդիր: Անդրադառնալով յուրաքանչյուր մանկապարտեզի ուսումնասիրությանը, Սարգիս Սահակյանը համայնքնապետերի հետ քննարկեց դրանց լուծման հնարավորությունները: Մարզպետը նշեց, որ համեմատաբար փոքր խնդիրները կարող են լուծվել տեղի միջոցներով, իսկ առավել լայնածավալ հիմնախնդիրները, այդ թվում` հիմնանորոգումն ու նոր մանկապարտեզների կառուցումը, կփորձեն լուծել համատեղ` օգտագործելով պետական միջոցների, միջազգային տարբեր կազմակերպությունների ծրագրային հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր