211652_close_icon
views-count1795 դիտում article-date 13:22 20-02-2015

Թուրքիայի արտգործնախարարի «խորը համոզմամբ»՝ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն Արցախը Ադրբեջանին հանձնելով

Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն հայ-թուրքական սահմանը բացելու համար նախկինում հնչեցրած նախապայմանն է նշել՝ «լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ Ադրբեջանին հանձնելով Լեռնային Ղարաբաղը»: Թուրքական Sabah թերթին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարը ասել է, թե ԼՂՀ-ն Ադրբեջանին հանձնելով՝ Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի: «Մինչ օրս Հայաստանը որևէ քայլ չի արել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր