211652_close_icon
views-count1979 դիտում article-date 16:15 20-02-2015

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի միջազգային ճանաչմանը, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքն այս ուղղությամբ` նշելով, որ այս կառույցի հետ համակարգված աշխատանքն արդեն իսկ բերել է տեսանելի արդյունքների: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր