211652_close_icon
views-count1438 դիտում article-date 20:42 13-10-2014

Նախագահն ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին (Հունաստան): Հանրապետության Նախագահը Գասպար Կարապետյանին, ծավալած հայանպաստ ակնառու գործունեության համար, հանձնել է ՀՀ պետական բարձր պարգև՝ Մխիթար Գոշի մեդալ, որով նա պարգևատրվել էր Անկախության տոնի առթիվ: Նախագահը շնորհավորել և հետագա հաջողություններ է մաղթել Գասպար Կարապետյանին:

Նմանատիպ նյութեր