2474 դիտում
10:34 21-02-2015
Եթե ավտոմեքենայի սարքին լինել-չլինելը թողնվում է վարորդների խղճին, ապա ինչ իմաստ ունի դրա անվան տակ գումար գանձել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ինչպես հայտնի է՝ ավտոմեքենաների տեխզննման կարգը 2011 թվականի մարտի 31-ից փոխվել է, և գործում է ներկա համակարգը: Ըստ այդմ, վարորդները տեխզննման կտրոնը ստանում են՝ բանկում վճարում կատարելով, իսկ տեխզննում անցնելու պահանջն այլևս պարտադիր չէ: Իհարկե, բանկում նրանց հատուկ կտրոն է տրվում, և ցանկության դեպքում վարորդները կարող են գնալ և իրենց ավտոմեքենան տեխզննման ենթարկել, սակայն, որպես կանոն, ոչ մի վարորդ լրացուցիչ ժամանակ չի ծախսում և ավտոմեքենան տեխզննման չի ենթարկում: Նման պայմաններում բնական հարց է ծագում՝ ինչու է պետությունը վարորդներից տեխզննման գումար գանձում:
Եթե ավտոմեքենայի սարքին լինել-չլինելը թողնվում է վարորդների խղճին, ապա ինչ իմաստ ունի դրա անվան տակ գումար գանձելը: Թերևս ավելի արդյունավետ կլինի, եթե այդ գումարը որպես հարկ ձևակերպվի՝ ճանապարհներից օգտվելու վճարի տեսքով: Վարորդներն էլ կիմանան, որ կարող են պետությունից պահանջել, որ ճանապարհները նորմալ վիճակում լինեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1515 դիտում
10:07 01-09-2022
Առանց հաճախորդի թույլտվության գումար են գանձել. «Հայփոստ»-ից դժգոհում են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
910 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1186 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2467 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ