211652_close_icon
views-count16489 դիտում article-date 21:36 04-12-2021

Երևանում տեղի ունեցավ Մարտուն Սիմոնյանի «Գոռը» վիպակի շնորհանդեսը. ներկա էր հերոսը՝ արցախյան 44-օրյա պատերազմում, լեգենդար «եղնիկներ» զորամասում իր զինակից ընկերների հետ առաջնագիծն անառիկ պահած Գոռը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Մարտուն Սիմոնյանի «Գոռը» վիպակի շնորհանդեսը։
 
Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի նորանշանակ տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը։
 
Վիպակին, որպես գեղարվեստական ստեղծագործության, անդրադարձան վիպակի առաջաբանի հեղինակ, բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ Ներսես Աթաբեկյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Գոռ Վանյանը, ռեժիսոր, հրապարակախոս Եղիշե Խերանյանը։
 
Վիպակից հատվածներ ընթերցեց Աբովյանի դրամատիկական թատրոնի դերասան Ավետիք Կալամդարյանը։ Երաժշտական կատարումներով հանդես եկան ՀՀ Նախագահի մրցանակակիր, միջազգային մրցույթների դափնեկիր Անդրանիկ Մալխասյանը, դաշնակահար՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը, ինչպես նաև «Արս լունգա» դուետը՝ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ դոցենտ Արամ Թալալյան, դաշնակահար՝ ՀՀ մշակույթի նախարարության Նարեկացու մեդալակիր, ԵՊԿ դասախոս Ջուլիետա Վարդանյան։
 
Վիպակի շնորհանդեսին ներկա էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 224+
224+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր