211652_close_icon
views-count2039 դիտում article-date 16:08 25-11-2015

Արամայիսն իր ամուսնալուծության մեջ մեղադրելով քրոջը՝ կյանքին վտանգ սպառնացող ծեծի է ենթարկել եւ սպառնացել սպանել

44-ամյա Արամայիս Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանձնատանը իր հետ նույն հարկի տակ բնակվող քրոջը` Արևիկ Օհանյանին մեղադրելով իր ամուսնալուծության պատճառ հանդիսանալու մեջ՝ ալկոհոլ օգտագործած վիճակում ծեծի է ենթարկել նրան և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Բացի այդ, Ա. Օհանյանը Արևիկ Օհանյանին մարմնական վնասվածքներ պատճառելուց հետո բազմաթիվ անգամ Արևիկ Օհանյանին սպառնացել է դեպքի հանգամանքները ոստիկանության աշխատակիցներին հայտնելու դեպքում նրան սպանել: Արևիկ Օհանյանը սպառնալիքն իրական համարելով` ոստիկանության աշխատակիցներին հայտնել է, որ իբրև տան նկուղում վայր ընկնելու հետևանքով է ստացել այդ վնասվածքները: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով եւ 137 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր