1416 դիտում
20:57 21-02-2015
Հոգեհանգիստ` մուսալեռցիներին օգնության հասած ֆրանսիացի ծովակալի հիշատակին
Փետրվարի 22-ին՝ հավարտ ս. պատարագի՝ (12:00 - 12:30), Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ֆրանսիացի մեծ ծովակալ Լուի Դարտիժ դը Ֆուրնեի՝ նրա մահվան 75-րդ տարելիցի առթիվ:
Հոգեհանգիստը կկատարվի Հայաստանի Մուսալեռ հայրենակցական միության նախաձեռնությամբ:
Լուի Դարտիժ դը Ֆուրնեն ծովակալ էր և 4080 հայերի օգնեց փրկվել թուրքական յաթաղանից՝ նրանց մի քանի նավերի վրա վերցնելով:
1915 թվականի սեպտեմբերի 5-ին, թուրքական բազմաբազար բանակին դիմադրող Մուսա լեռան վրա ապաստանած հայերը կարմիր խաչ կրող սպիտակ դրոշով գրավում են «Գիշեն» մարտանավի ուշադրությունը։ Ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն բարձր հրամանատարությունից հայերին օգնելու հրաման է խնդրում։ Հստակ պատասխան չստանալով՝ իր անձնական պատասխանատվությամբ սեպտեմբերի 12-13-ին 4080 հայերի վերցնում է «Ֆուտր», «Տեսթրե», «Գիշեն», «Ադմիրալ Շարնե» և «Տեսո» մարտանավերի վրա։ Ֆրանսիական ծովուժի երրորդ նավատորմը հայերին Եգիպտոսի Պորտ Սայիդ նավահանգիստ է հասցնում։
Այս մասին տեղեկանում ենք Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:
Նմանատիպ նյութեր
1214 դիտում
17:57 23-02-2015
Հոգեհանգիստ` մուսալեռցիներին օգնության հասած ֆրանսիացի ծովակալի հիշատակին
1767 դիտում
19:31 26-12-2014
Հոգեհանգիստ ս. Սարգիս եկեղեցում` նվիրված զոհված զինվորների հիշատակին
1572 դիտում
15:39 15-08-2014
Օգնության հասած փրկարարները հեռացրել են պատշգամբից կախված սալիկները
Այս բաժնից
4201 դիտում
16:42 02-02-2025
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
1045 դիտում
13:24 02-02-2025
Նախագահը բացման խոսքով է հանդես եկել Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերին
1324 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան