1217 դիտում
17:57 23-02-2015
Հոգեհանգիստ` մուսալեռցիներին օգնության հասած ֆրանսիացի ծովակալի հիշատակին
Կիրակի՝ փետրվարի 22-ին՝ հավարտ ս. պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Հայաստանի Մուսալեռ հայրենակցական միության նախաձեռնությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ֆրանսիացի մեծ ծովակալ Լուի Դարտիժ դը Ֆուրնեի՝ նրա մահվան 75-րդ տարելիցի առթիվ:
Լուի Դարտիժ դը Ֆուրնեն ծովակալ էր և 4080 հայերի օգնեց փրկվել թուրքական յաթաղանից՝ նրանց մի քանի նավերի վրա վերցնելով:
1915 թվականի սեպտեմբերի 5-ին, թուրքական բազմահազար բանակին դիմադրող Մուսա լեռան վրա ապաստանած հայերը կարմիր խաչ կրող սպիտակ դրոշով գրավում են «Գիշեն» մարտանավի ուշադրությունը։ Ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն բարձր հրամանատարությունից հայերին օգնելու հրաման է խնդրում։
Հստակ պատասխան չստանալով՝ իր անձնական պատասխանատվությամբ սեպտեմբերի 12-13-ին 4080 հայերի վերցնում է «Ֆուտր», «Տ՚եսթրե», «Գիշեն», «Ադմիրալ Շարնե» և «Տեսո» մարտանավերի վրա։ Ֆրանսիական ծովուժի երրորդ նավատորմը հայերին Եգիպտոսի Պորտ Սայիդ նավահանգիստ է հասցնում, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
Նմանատիպ նյութեր
1416 դիտում
20:57 21-02-2015
Հոգեհանգիստ` մուսալեռցիներին օգնության հասած ֆրանսիացի ծովակալի հիշատակին
1767 դիտում
19:31 26-12-2014
Հոգեհանգիստ ս. Սարգիս եկեղեցում` նվիրված զոհված զինվորների հիշատակին
1572 դիտում
15:39 15-08-2014
Օգնության հասած փրկարարները հեռացրել են պատշգամբից կախված սալիկները
Այս բաժնից
850 դիտում
09:28 03-02-2025
Իշխանությունը հերթական փոթորկից առաջ մասշտաբային ապատեղեկատվության մեծ դnզա է ներարկում․ Աբրահամյան
775 դիտում
09:14 03-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
802 դիտում
23:54 02-02-2025
Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի խորհրդանիշ է․ Տիգրան Ավինյան