13602 դիտում
14:04 22-02-2015
300-ից ավելի զինվորներ այցելեցին Մատենադարան, Պատմության թանգարան եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարության Արտաշատում տեղակայված X զորամասի «Կապի» 300-ից ավելի զինծառայողներ այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Հայաստանի Պատմության թանգարան, որից հետո զինվորները պատվո քայլերթով այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ սպայական կազմի հետ 1 րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակն ու ծաղիկներ խոնարհեցին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենը կատարվում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, որով սպայական անձնակազմը հայրենասիրական դասընթացներ է կատարում զինվորների հետ: Այդ ամենը շարունակական է, եւ նման լայնածավալ միջոցառումներ նախարարի հրամանով տեղի են ունենում հանրապետության բոլոր զորամասերում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 280+
280+
Նմանատիպ նյութեր
1303 դիտում
14:30 18-02-2014
Բրիտանացի խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1894 դիտում
22:55 19-06-2015
ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1687 դիտում
14:26 19-08-2016
ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր