2298 դիտում
12:47 23-02-2015
Մանդատը հետ վերցնելու համար ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանին՝ Շշի Մելոյին մնաց 9 օր
ՀՀ ԱԺ-ի այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել Ազգային ժողով:
ԱԺ նախագահն ավելացրեց, որ մանդատը հետ վերցնելու համար 15 օր ժամկետ է տրվում և Մելիք Մանուկյանին մնացել է 9 օր՝ փոշմանելու և այն հետ վերցնելու համար, հակառակ դեպքում նրա լիազորությունները դադարեցվելու են:
Հիշեցնենք, որ Մելիք Մանուկյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին փետրվարի 17-ին: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր նաեւ ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2005 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
910 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21418 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու