211652_close_icon
views-count12438 դիտում article-date 13:00 23-02-2015

Ես հո Նաստրոդամուսը չե՞մ, որ ինձ տենց հարցեր եք տալիս. Մանվել Գրիգորյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներն այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում ակնհայտորեն տրամադրություն չունեին և զերծ էին մնում լրագրողների հարցերին պատասխանելուց: Իսկ մինչ նիստի քառօրյայի մեկնարկը լրագրողները փորձեցին ԵԿՄ նախագահ, Աժ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանից ճշտել, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում, ինչին նա պատասխանեց. «Ես հո Նաստրոդամուսը չե՞մ, ինձ տենց հարցեր եք տալիս: Որ իմանայի, կասեի, բայց էս պահին ես էլ ոչինչ չգիտեմ: Հետևեք իրադարձություններին, կիմանաք»: Նշենք նաև, որ թեև ԲՀԿ-ական պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճն առանց որևէ պատճառաբանության, սակայն ԱԺ-ում օրինագծերի քննարկումը շարունակվում է, իսկ մինչև այս պահը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարց չի քննակվել և քվեարկության չի դրվել:

Նմանատիպ նյութեր