211652_close_icon
views-count14083 դիտում article-date 15:34 01-11-2014

Պապադ, մամադ կռվեն իրար հետ ու քո վրա չազդի, տենց կըլնի՞. Մանվել Գրիգորյան

«Տո մեկն ըլնի, մեզ հետեւի, ես ի»նչ գործ ունեմ դրանց հետ, բայց ես մեկ-մեկ նայըմ եմ»,-այս մասին այսօր ԵԿՄ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ արձագանքելով Եռյակի հանրահավաքներին: Հարցին, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին նախագահի պաշտոնում տեսնու՞մ է, թե՞ ոչ, պատասխանեց. «Բաղդադ էլ խուրմա կա, թող էթա, ինչ ուզում ա դառնա, իրա խնդիրն ա: Գագիկ Ծառուկյանը սաղ կյանքը իշխանություն ա եղել, էդ ո՞ր օրվանից եղավ անիշխանություն»: Մեկ այլ հարցին, թե ներքաղաքական զարգացումները՝ մասնավորպես հանրահավաքները, արդյո՞ք ազդում են սահմանին տիրող վիճակի վրա, Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Ո՞նց չեն ազդում, ո՞նց կարող ա ձեր տանը կռիվ ըլնի կամ անախորժություն ու չազդի: Պապադ, մամադ, որ կռվեն իրար հետ ու քո վրա չազդի, տենց կըլնի՞»:

Նմանատիպ նյութեր