Մայրենիի օրվան նվիրված միջոցառումը` Մեծամորում. լուսանկարներ
Արդեն տասներորդ տարին անընդմեջ փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի. այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր», որի շրջանակում օրերս յուրօրինակ միջոցառում էր կազմակերպվել նաև Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցում:
Օրվա առթիվ կրթօջախի պատանիներն ու աղջիկները հանդես եկան հայոց լեզվին նվիրված ասմունքով, երգ ու պարով, ինչպես նաև հայոց գրերի ստեղծումը ներկայացնող բեմադրությամբ:
Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: