8772 դիտում
22:36 21-02-2018
Մեր լեզուն արյունն է մեր, արյունից ավելի թանկ. մեկնարկել են մայրենիի օրվան նվիրված միջոցառումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 21-ին, մեկնարկեցին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները Օշականում: Տոնի մասնակիցները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Մեսրոպ Մաշտոցի շիրմին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին:
Այնուհետև եկեղեցու դպրատանը տեղի ունեցավ մայրենիին նվիրված ավանդական միջոցառում՝ Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտների և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օտարազգի ուսանողների մասնակցությամբ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին՝ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Հարգելի ներկաներ, սիրով և ջերմությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր ոսկեղենիկ լեզվի տոնի առթիվ: Արդեն ավանդույթ է դարձել օրը սկսել Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին ծաղիկ խոնարհելով: Մաշտոցը ամենամեծ հայն է, պետք է մեծարենք ու խնկարկենք նրա հիշատակը, նույնը պետք է սովորեցնենք մեր երեխաներին: Օշականը սրբատեղի է հայ ժողովրդի համար և գրկաբաց ընդունում է բոլոր հայերին, շնորհակալ ենք ձեզ այս տոնի համար: Մայրենիի պահպանությունը հատկապես կարևոր է Սփյուռքում: Լեզվի պահպանությունը հայապահպանության գրավականն է: Եթե հայ մանուկը դրսում խոսում է հայերեն, ուրեմն հաղթել ենք: Երեխայի գլխավոր ուսուցիչը հայ մայրն է, և ես խնդրում եմ սփյուռքում ապրող բոլոր մայրերին, որ երեխաների հետ խոսեն միայն հայերեն: Խոսքս ուզում եմ ավարտել լեզվի մասին Համո Սահյանի տողերով.
«Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք, որ կանք…»»:
Միջոցառումը սկսվեց Օշականի Սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քհն. Մանուկյանի աղոթքով և օրհնությամբ:
Օշականի դպրոցի աշակերտները փոքրիկ բեմադրություն ներկայացրին մայրենի լեզվի, Մեսրոպ Մաշտոցի մասին, նվագեցին երգեցին ու արտասանեցին: Ելույթ ունեցան նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ, պարսիկ և սփյուռքահայ ուսանողները:
Միջոցառման մասնակիցներն այցելեցին նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ծաղկեպսակ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի արձանին: Տոնի առթիվ Երևանի Խ. Աբովյանի անվան N 2 դպրոցի աշակերտները մայրենիին նվիրված բանաստեղծություններ արտասանեցին:
Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները շարունակվեցին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում կազմակերպված՝ 2016-2017 թթ. ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված արևմտահայերենին նվիրված գրքերի շնորհանդեսով և արևմտահայերենի խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկումով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
3754 դիտում
17:19 21-02-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի են ունեցել Մայրենիի օրվան նվիրված միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1504 դիտում
23:32 23-02-2015
Մայրենիի օրվան նվիրված միջոցառումը` Մեծամորում. լուսանկարներ
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար