«Կենտրոն» հեռուստաընկերությունը առաջիկայում դառնալու է ԵՏՄ հեռուստաալիքը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կդառնա Եվրասիական տնտեսական միության հեռուստաալիքը:
Այս պահին իշխանական շրջանակներում նման խոսակցություններ կան: Այն, որ Ծառուկյանը չի պատրաստվում ֆինանսավորել այդ հեռուստաընկերությունը և հրաժարվելու է դրանից, քաղաքական շրջանակներում արդեն գրեթե կայացած փաստ են համարում: Թերթը տեղեկացրել էր, որ ԲՀԿ նախագահը պատրաստվում է դադարեցնել նաև ԲՀԿ-ական մի քանի կայքերի ֆինանսավորումը նույնպես: Երեկ, խորհրդարանում թերթի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են զանգահարել «zham.am»-ի թղթակցին, խնդրել վերադառնալ խմբագրություն և հանձնել տեխնիկան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։