211652_close_icon
views-count2406 դիտում article-date 15:57 24-02-2015

Կամ Ռուսաստանը կզավթի Բելառուսը կամ էլ Արևմուտքը կհպատակեցնի մեզ իրեն. Լուկաշենկո

Այսօր պայքար է ընթանում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, Րեդֆորի համալսարանի պրոֆեսոր Գրիգորի Իոֆֆեին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հարցազրույցը հանդիսանում է Իոֆֆեի հեղինակած «Գերագնահատելով Լուկաշենկոյին» գրքի մի մասը, որից որոշ հատված հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը: «Ես հասկանում եմ, որ այսօր պայքար է գնում Բելառուսի համար: Կամ Ռուսաստանը կզավթի մեզ, կամ Արևմուտքը կենթարկի մեզ իրեն: Ռուսաստանն ասում է՝ սեփականաշնորհիր, տուր, մտիր Ռուսաստանի կազմի մեջ: Ինձ համար ամենակարևորը երկիրը պաշտպանելն է այս օահին ու դիմակայելը այդ ամենին, իսկ դա հակակշիռ է Ռուսաստանի և Արևմուտքի նման հզորագույն խաղացողների շահերին»,-ասել է Լուկաշենկոն:

Նմանատիպ նյութեր