211652_close_icon
views-count1252 դիտում article-date 16:22 24-06-2014

Բելառուսը պատրաստ է ընդունել Ուկրաինայի փախստականներին․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է իր հարկի տակ ընդունել Ուկրաինայի փախստականներին՝ տրամադրելով կացարաններ և ապահովել աշխատանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։ «Մենք պատրաստ ենք կազմակերպված կերպով ընդունել այդպիսի մարդկանց, տեղավորել երկրի տարբեր շրջաններում, ապահովել տներով և աշխատանքով։ Նայեք որքան երեխաներ կան այնտեղ, մարդիկ տառապում են, այդ թվում՝ բելառուսական արմատներով մարդիկ»,֊ հայտարարել է Լուկաշենկոն։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Բելառուսը ներկայումս աշխատուժի պակաս ունի։

Նմանատիպ նյութեր