211652_close_icon
views-count1930 դիտում article-date 18:07 02-04-2015

Բելառուսը երբեք Ռուսաստանի մաս չի դառնա. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Bloomberg-ին տված հարցազրույցում նշել է, որ իր երկիրը երբեք Ռուսաստանի մաս չի դառնա: Նրա խոսքով, Ռուսաստանի ղեկավարությունը նման բան երբեք ուղղակիորեն չի առաջարկել: Լուկաշենկոյի նշել է, որ նման ակնարկներ անցյալում եղել են, ինչին ինքը շատ կտրուկ պատասխան է տվել: Ըստ Բելառուսի ղեկավարի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՙկայսերական հակումներ՚ չունի, ինչպես կարծում են արևմտյան քաղաքական գործիչներն ու լրագրողները: Անդրադառնալով Արևմուտքի պատժամիջոցներին՝ Լուկաշենկոն նշել է, որ դրանք ժամանակավրեպ են և չեն կարող խեղդել նույնիսկ ոչ այնքան մեծ Բելառուսը, Էլ չասած Ռուսաստանի մասին:

Նմանատիպ նյութեր