1701 դիտում
15:30 25-02-2015
Շիրակի մարզպետարանում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներն համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզային միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի և նախանշված միջոցառումների կազմակերպչական հարցերը և համակարգման աշխատանքները:
Արդեն իսկ մշակված աշխատանքային պլանում նախանշած են մարզի բոլոր համայնքների, տարբեր հաստատությունների ու կազմակերպությունների իրականացվելիք միջոցառումները: Դրանք, սակայն, ըստ հանձնաժողովի նախագահ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, վերջնական համարել չի կարելի, քանզի նոր առաջարկներն ու նոր ձեռնարկները միայն կողջունվեն հանձնաժողովի կողմից:
<Ես ուզում եմ, որ մենք Շիրակի մարզում ամբողջ 2015թվականի ընթացքում <Հիշում եմ և պահանջում> խորագրին համահունչ միջոցառումներ անցկացնենք, դրանք լինեն ոգեկոչման, հիշատակի ու պահանջատիրության շնչով, յուրաքանչյուրիս պարտքն է հայ ժողովրդի արդար դատի պաշտպանության գործում մեր ներդրումն ունենալը: Այս տարելիցը արդարության վերականգնման կոչ պետք է լինի >,-ասել է Ֆելիքս Ցոլակյանը:
Հանձնաժողովականներին մարզպետն հորդորել է սեղմ ժամկետներում ծանոթանալ արդեն իսկ մշակված աշխատանքային ծրագրին, հանդես գալ նոր առաջարկներով:
Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է նաև միջոցառումների պատշաճ ձևով կազմակերպմանն ու անցկացմանը` այս առումով կարևորելով բոլոր կառույցների համատեղ փոխըմբռնումն ու գործակցությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»