1527 դիտում
16:13 25-02-2015
Սամվել Շահմուրադյանը մեզ հետ չէ, սակայն մեզ հետ է նրա գործը և անունը. Գալուստ Սահակյան
Փետրվարի 25-ի ԱԺ քառօրյա նիստի սկզբում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Սամվել Շահմուրադյանի 60-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվել է.
«Հարգելի գործընկերներ,
այսօր լրանում է հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ մեր վաղամեռիկ գործընկեր,Գերագույն խորհրդի պատգամավոր, ազատամարտիկ, լրագրող եւ հրապարակախոս Սամվել Շահմուրադյանի ծննդյան 60-ամյակը:
Ցավալի է, որ նրա մասին ստիպված ենք խոսել անցյալ ժամանակով: Սակայն Սամվել Շահմուրադյանն իր կարճ, բայց հագեցած կենսագրությամբ միշտ ներկա ժամանակի մեջ է:
Վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր թեկուզ փոքր-ինչ ճանաչել են Սամվել Շահմուրադյանին, բնավ չեն կասկածում, որ նա որպես մտավորական ու հասարակական-քաղաքական գործիչ այսօր էլ կլիներ մեր երկրի արտաքին ու ներքին կյանքի ակտիվ մասնակիցներից մեկը եւ, իհարկե, սահմանային ու շփման գծի ամենաթեժ կետերում, այնտեղ, որտեղ նա 1992-ին զոհվեց մտավորականի, պատգամավորի եւ հայրենիքի պաշտպան ազատամարտիկի իր պարտքը կատարելիս:
Այդ պարտքը պարտավորություն չէր, ոչ էլ որեւէ գրված օրենքի պարտադրանք, բայց Սամվել Շահմուրադյանն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր անտեսում բարոյականության ու մարդասիրության, հայրենիքն ու պետությունը սիրելու չգրված, բայց բոլորի կողմից ընդունելի օրենքները: Այդ ամենի վրա էր խարսխված լրագրողի, գրողի եւ Գերագույն խորհրդի պատգամավորի նրա գործունեությունը: Այդ ամենի արդյունքում 1989-ին ծնվեց «Սումգայիթյան ողբերգությունը ականատեսների վկայություններով» վերնագիրը կրող նրա օպերատիվ վավերագրությունը Սումգայիթի հայերի ցեղասպանության մասին, ծնվեց ականատեսների դեռ մխացող պատմությունների ու հիշողությունների հիման վրա եւ, որպես անմիջական վկայություն-ուղերձ, հասցեագրվեց քաղաքակիրթ մարդկությանը:
Այսօր Սամվել Շահմուրադյանը մեզ հետ չէ, սակայն մեզ հետ է նրա գործը եւ անունը: Թող որ մեր չխամրող հիշողությունը նրա մասին լինի մեր հարգանքի տուրքը մեր գործընկերոջը»:
Նմանատիպ նյութեր
14599 դիտում
09:13 23-02-2018
Ահաբեկում են մեզ, ատկատ պահանջում, փորձում խլել մեր գործը. գործարար Սամվել Սահակյան. «Չորրորդ իշխանություն»
1638 դիտում
17:21 14-03-2014
Սաղ աշխարհն ուզում է մեզ միանալ, դու՛ք ինչ եք ասում. Գալուստ Սահակյան
Այս բաժնից
493 դիտում
20:45 18-10-2024
Մխիթար Հայրապետյանը հյուընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
928 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
715 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը