1632 դիտում
12:32 27-02-2015
Հռոմում կբացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան, տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը
ՀՀ մշակույթի նախարարության և «Կոմունիկարե Օրգանիզանդո» հաստատության միջև կնքված համաձայնագրի հիման վրա` 2015 թվականի մարտի 4-ին, Հռոմի Վիտտորիանո ցուցահանդեսային համալիրում կբացվի հայ մշակույթին և հայ-իտալական մշակութային առնչություններին նվիրված` «Հայաստան, տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. մայիսի 3-ը:
Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայաստանի Հանրապետությունից ցուցահանդեսին կներկայացվի 26 ցուցանմուշ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ /6 նմուշ/, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ /2 նմուշ/ և Հայաստանի պատմության թանգարան /18 նմուշ/:
Ցուցահանդեսին, ավելի քան 60 բացառիկ վավերագրերով և նմուշներով կմասնակցի Իտալիայի Հանրապետության 6 մշակութային հաստատություն` Վենետիկի, Ճենովայի, Սևիլիայի պետական և Վատիկանի քարտուղարության արխիվները, Ֆլորենցիայի Ռիկկարդիանա գրադարանը, Վենետիկի Կորրեր թանգարանը, ինչպես նաև Մխիթարյան Միաբանությունը` 13 անկրկնելի ձեռագիր նմուշներով:
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
16:16 07-03-2015
Հռոմում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես
1154 դիտում
23:10 24-03-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական մշակութային շաբաթ Հռոմում
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»