211652_close_icon
views-count2402 դիտում article-date 15:22 27-02-2015

Նախաքննական մարմնին ևս 1 ամիս ժամանակ տրվեց ապացույց «ստեղծագործելու» համար

Նախաքննական մարմնին ևս 1 ամիս ժամանակ տրվեց ապացույց «ստեղծագործելու» համար: Դեռևս նախորդ տարվա օգոստոսի 26-ից ապօրինի վարձատրություն ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանի կալանավորման ժամկետը երկարացվեց ևս մեկ ամսով: Ներպետական բոլոր ատյանները սպառելու և Եվրոպական դատարան դիմելու նպատակով դատարանի որոշումն արդեն իսկ բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Կալանավորման ժամկետի պարբերաբար և անհիմն երկարացման պատճառը պատվիրակված քրեական հետապնդումն է, որի շրջանակներում քննիչները, ամենատարբեր անձանց դռները վազվզելով և ցուցմունքներ կորզելու փորձեր կատարելով, այդպես էլ չեն կարողանում հայթայթել գեթ մեկ ապացույց, որով գոնե չնչին մասով կհիմնավորեն առաջադրված մեղադրանքը: Փոխարենը, նախաքննական մարմինը, խուսափելով ձեռք բերել պաշտպանյալիս անմեղությունը հիմնավորող ևս մեկ ապացույց, այդպես էլ չի անդրադառնում դեռևս փետրվարի 11-ին ներկայացրածս միջնորդությանը, որով պահանջել եմ պարզապես հարցաքննել պաշտպանյալիս: Ի գիտություն ոչ իրավաբանների հայտնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65 հոդվածի համաձայն՝ մեղադրյալն իրավունք ունի տալ ցուցմունքներ, իսկ նույն օրենսգրքի 199 հոդվածի համաձայն՝ միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում: Նման ապաշնորհ քրեական հետապնդումը ամրապնդում է «AM» իրավաբանական ընկերության տարակուսանքը, և իմ ու ընկերության անունից հայտարարում եմ, որ նման ԽԱՅՏԱՌԱԿ նախաքննություն դեռևս չենք հանդիպել փաստաբանական մեր ողջ պրակտիկայի ընթացքում:

Նմանատիպ նյութեր