211652_close_icon
views-count1886 դիտում article-date 11:37 28-02-2015

ՀԱԿ-ը հերթական անգամ պետք է ընտրություն կատարի՝ ում հռչակել Մարտի 1-ի դեպքերի պատասխանատու. 168 Ժամ

«168 ժամ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք. «Վաղը լրանում է 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության հերթական տարելիցը: Հայ ազգային կոնգրեսը, ինչպես ամեն տարի, հանրահավաք է կազմակերպելու, որը, ինչպես ամեն տարի է հայտարարվում, լինելու է հուժկու ու վճռական: Բայց վաղվա հանրահավաքն անցնելու է միանգամայն նոր քաղաքական իրավիճակում: ՀԱԿ-ի քաղաքագիտական գործընկեր ԲՀԿ-ն, ինչպես իրենք են ասում, խաղից դուրս է, իսկ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այս ընթացքում հասցրել է նամակ գրել «մեծարգո Սերժ Սարգսյանին»: ՀԱԿ-ն այսպիսով վաղվա հանրահավաքում հերթական անգամ պետք է ընտրություն կատարի՝ ում հռչակել Մարտի 1-ի հիմնական պատասխանատու՝ նախագահին, ինչպես արվում էր ԲՀԿ-ի հետ քաղաքագիտական վերլուծության ողջ շրջանում, թե՞ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես արվում էր մինչև «քաղաքագիտական վերլուծությունը»: Անցած մի քանի տարիներին ՀԱԿ-ը բազմիցս ցույց է տվել, որ որևէ քաղաքական ու բարոյական արգելքի առջև կանգ չի առնում՝ Մարտի 1-ն ըստ քաղաքական նպատակահարմարության օգտագործելու համար»: Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր