211652_close_icon
views-count22661 դիտում article-date 14:30 15-01-2014

Վրաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և Սաակաշվիլիից վրեժ լուծելու միջև. Բերձենիշվիլի

Վրաստանի խորհրդարանի մեծամասնության անդամ Լևան Բերձենիշվիլին «Կվելա Սիախլե» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը պետք է իր կայացնի Եվրամիության և Սաակաշվիլիից վրեծ լուծելու միջև: Պատգամավորը նշել է, որ պետք չէ հերոսացնել Սաակաշվիլիին, սակայն պետք չէ նաև նրան ձերբակալել: Նրա կարծիքով՝ այսօր Վրաստանի նախկին նախագահի վարկանիշն ավելի բարձր է Վրաստանի վարկանիշից, իսկ նրա ձերբակալությունն աշխարհին դուր չի գա: «Իշխանությունները և հասարակությունը պետք է վճռեն, թե որն է ավելի կարևոր՝ Վրաստա՞նը, թե՞ Միխեիլ Սաակաշվիլիից վրեժ լուծելը: Եթե Սաակաշվիլին ավելի կարևոր է, ապա նրան պետք է ձերբակալել, բայց կարևոր է իմանալ, որ աշխարհին դա դուր չի գա: Ցավոք սրտի, Սաակաշվիլիի վարկանիշն այսօր բավականին բարձր է Վրաստանի վարկանիշից և արժե՞ արդյոք, որ նման քայլի դիմի այնպիսի մի երկիր, որը կանգնած է ԵՄ-ի և Սաակաշվիլիից վրեծ լուծելու տարբերակների, այսինքն՝ անցյալի ու ապագայի առջև»,-մշել է նա:

Նմանատիպ նյութեր