881 դիտում
22:52 28-02-2015
Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն Սոֆիայում
Փետրվարի 27-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ դեսպանության և Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկիի անվան համալսարանի Արևելյան լեզուների և մշակույթի կենտրոնի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Կենտրոնի կազմում 1995թ.-ից գործում է «Հայագիտություն և Կովկասագիտություն» ուղղությունը:
Համագործակցության հուշագիրը ներառում է փոխգործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես հայագիտության տարածումն ու զարգացումը, իրականացվելիք համատեղ միջոցառումները, տեղեկատվության փոխանակումը, կենտրոնում դեսպանության օժանդակությամբ դասախոսությունների, ինչպես նաև դեսպանատանը կենտրոնի ուսանողների պրակտիկայի կազմակերպումը:
Դեսպանությունը Կենտրոնին աջակցություն կցուցաբերի նաև հայագիտության, հայոց լեզվի ու գրականության, պատմության, մշակույթի, վերաբերյալ գիտական և տեղեկատվական գրականություն տրամադրելու գործում:
Ստորագրության արարողությանը նախորդեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի զրույցը Կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ֆեդոտովի և կենտրոնի դասախոսների միջև: Դեսպան Սհոյանը նշեց, որ փոխըմբռնման հուշագիրն անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի համագործակցության խորացման համար: Դեսպանը մեծապես կարևորեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի և Սումգայիթի ողբերգական դեպքերի 27-րդ տարելիցի նախաշեմին հավաստի տեղեկատվության տարածումը ուսանողության շրջանում և պատմական անհերքելի փաստերի աղավաղման անթույլատրելիությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
811 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր