2384 դիտում
23:12 10-09-2019
Շուշիում տեղի է ունեցել ՀՀ և ԱՀ խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերը համակարգող մշտական հանձնաժողովների միջև հուշագրի ստորագրման արարողությունը
Արցախի Հանրապետության մշակութային կենտրոն Շուշի քաղաքում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերը համակարգող մշտական հանձնաժողովների միջև հուշագրի ստորագրման արարողությունը: Հանձնաժողովների նախագահներ Մխիթար Հայրապետյանն ու Արմեն Սարգսյանն իրենց խոսքում կարևորեցին հայկական երկու պետությունների օրենսդիր մարմինների միջև աշխատանքների խորացումը, ինչի վառ ապացույցն է սույն հուշագրի կնքումը:
Հուշագիրը, ինչպես նշեց Մխիթար Հայրապետյանը, բացի հռչակագրային հոդվածներից նախատեսում է ակտիվ համագործակցային միջավայր ստեղծող կոնկրետ դրույթներ, ինչն էլ նոր որակ կհաղորդի հանձնաժողովների աշխատանքներին:
Հուշագրի կնքումից հետո ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի պատգամավորները հանդիպեցին Արցախի ԱԺ իրենց գործընկերների և ոլորտային նախարարներ Նարինե Աղաբալյանի և Լեռնիկ Հովհաննիսյանի հետ, քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1122 դիտում
16:41 14-05-2014
Տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Այս բաժնից
568 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
574 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր