211652_close_icon
views-count1439 դիտում article-date 17:28 02-03-2015

Ինտելեկտուալ մրցույթ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

Արարատյան հայրապետական թեմի ս. Երրորդություն եկեղեցում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի է ունեցել թեմական ինտելեկտուալ մրցույթի ձմեռային փուլը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մրցույթին մասնակցել է 13 թիմ թեմի եկեղեցիների երիտասարդաց միություններից: Առաջին տեղը զբաղեցրել է Նորք Մարաշի ս. Աստվածածին եկեղեցու «Գանձասար» թիմը, երկրորդ տեղն է գրավել Արգավանդի ս. Սարգիս եկեղեցու «Տաթև» թիմը, երրորդ տեղը՝ Երևանի ս. Հովհաննես եկեղեցու «Առաջընթաց» թիմը: Ծրագիրն իրականացվում է ավելի քան 8 տարի: Մրցութային հարցերը տարբեր բնագավառներից են և խրախուսում են երիտասարդների բազմակողմանի զարգացմանը: Այս խաղն առանձնացել է նրանով, որ հարցերի շրջանակում ընդգրկվել են թեմաներ, որոնք վերաբերել են Հայոց Ցեղասպանությանը, հայկական ինքնապաշտանությանը, ֆիդայական շարժումներին և այլն: Սա Արարատյան Հայրապետական թեմում Հայոց Ցեղասպանությանը նվիրված երկրորդ մրցույթն է եղել. առաջինն անցկացվել է անցյալ տարի նոյեմբերի 24-ին՝ «100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակում, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր