211652_close_icon
views-count1171 դիտում article-date 22:23 27-02-2015

Ինտելեկտուալ մրցույթ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

Փետրվարի 28-ին՝ ժամը 11.00-ին, ԱՀԹ ս. Երրորդություն եկեղեցում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի կունենա թեմական ինտելեկտուալ մրցույթի ձմեռային փուլը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագիրն իրականացվում է ավելի քան 8 տարի: Մրցութային հարցերը տարբեր բնագավառներից են եւ խրախուսում են երիտասարդների բազմակողմանի զարգացմանը: Այս խաղն առանձնանում է նրանով, որ հարցերի շրջանակում ընդգրկվելու են թեմաներ, որոնք վերաբերելու են Հայոց Ցեղասպանությանը, հայկական ինքնապաշտանությանը, ֆիդայական շարժումներին եւ այլն: Սա Արարատյան Հայրապետական թեմում Հայոց Ցեղասպանությանը նվիրված երկրորդ մրցույթն է. առաջինն անցկացվեց անցած տարի նոյեմբերի 24-ին՝ «100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակում, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր