211652_close_icon
views-count748 դիտում article-date 20:26 02-03-2015

Մանկավարժականում էր իտալացի դոկտորը

ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետում ձևավորված ավանդույթ է՝ հրավիրել օտարազգի գիտնականների, ովքեր նոր լույսի ներքո անդրադառնում են հայերին վերաբերող պատմական անցքերին: Այսօր կայացած հերթական հանդիպման հյուրը Հռոմի Հին մերձավորարևելյան և միջերկրածովյան հետազոտությունների միջազգային ասոցացիայի դոկտոր (PHD) Ռոբերտո Դանն էր: Վերջինիս գիտական հետազոտությունների շրջանակներն ընդգրկում են ուրարտական և աքեմենյան տերությունների հնագիտությունը, ինչպես նաև` Հին Մերձավոր Արևելքի ճարտարապետությունը: Ռոբերտո Դանը ծանոթացրեց Նախիջևանում տեղի ունեցած հնագիտական հետազոտությունների պատմությունը: Հնագիտական վերջին տվյալների տրամադրած տեղեկությունների հիման վրա բանախոսը ներկայացրեց Նախիջևանում ուրարտական ներկայությանը վերաբերող իր տեսակետը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նույն տարածաշրջանում աքեմենյան ներկայությանն առնչվող այլ հարցեր ևս. տեղի ունեցավ քննարկում:

Նմանատիպ նյութեր