211652_close_icon
views-count1610 դիտում article-date 21:56 23-02-2015

Մանկավարժականում էին ապագա կենսաքիմիկոսները. լուսանկարներ

Մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի հյուրերն էին Համբարձում Գալստյանի անվան №83 ավագ դպրոցի կենասքիմիական հոսքի 11-րդ դասարանի աշակերտները: Այցի շրջանակում աշակերտները կատարեցին գործնական աշխատանք՝ մագիստրոսների աջակցությամբ իրականացնելով էթիլ ացետատի և այլ քիմիական նյութերի ստացման փորձեր: 11-րդ դասարանի աշակերտուհի Վերգինե Թորոսյանը որոշել է բժիշկ դառնալ, սակայն Մանկավարժական համալսարան այցելելու առթիվ ուրախ է և տպավորված. ոչ միայն բուհին ծանոթացավ, այլև ընդամենը մեկ գործնական պարապմունքով իրականություն դարձան քիմիական փորձերի վերաբերյալ իր պատկերացումները: Այցի ավարտին հյուրերը եղան նաև բուհի թանգարանում և ծանոթացան համալսարանի պատմությանն ու ժամանակագրությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր