211652_close_icon
views-count979 դիտում article-date 21:42 16-02-2015

Մանկավարժականում էր հունգարացի ցեղասպանագետը

Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կալթոլիկական պատմության ինստիտուտի մասնագետ Պետեր Պոլ Կրանիցի դասախոսությամբ Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Պետեր Պոլ Կրանիցը, ով մասնագիտանում է ցեղասպանագիտության բնագավառում և Հայոց ցեղասպանության մասին կատարում ուսումնասիրություններ, «Հայոց ցեղասապանությունը, հայ գաղթականները և Հունգարիան» թեմայով դասախոսության ընթացքում անդրադարձավ Ցեղասպանությունից հետո Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում հայ գաղթականների հաստատվելու գործընթացին, ինչպես նաև Հայկական Սփյուռքի ձևավորմանը՝ Հունգարիայի օրինակով: Դասախոսության ընթացքում քննարկվեցին նաև արդի մի շարք հիմնախնդիրներ՝ հայ-հունգարական հարաբերությունների, Ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրք-ադրբեջանական հակահայ քաղաքականության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր