211652_close_icon
views-count1068 դիտում article-date 20:37 02-03-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ՝ Կանադայում

Մարտի 1-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտո քաղաքում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Ի հիշատակ» խորագրով համերգը կայացավ Տորոնտոյի Թագավորական կոնսերվատորիայի «Մազզոլենի» դահլիճում` հանրահայտ «Ամիչի» եռյակի և աշխարհահռչակ ալտիստ, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Քիմ Քաշքաշյանի կատարմամբ: Համերգին ներկա էր աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Համերգից առաջ հղած իր ողջույնի խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, խոսեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունից` շեշտելով մարդկության դեմ իրականացված նման ոճիրները հետագայում բացառելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր