6028 դիտում
09:21 23-03-2016
Գեորգի Կուտոյանն առաջին անգամ ստիպված է քաղաքական ենթատեքստ ունեցող խնդրի լուծում տալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանն առաջին անգամ ստիպված է քաղաքական ենթատեքստ ունեցող խնդրի լուծում տալ:
Խոսքը ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նախօրեին Հրազդանում հետևած անձանց բացահայտելու և նրանց արարքին իրավական գնահատական տալու մասին է: Պատգամավորը երեկ ՀՀ ԱԱԾ տնօրենին գրություն է ուղարկել՝ նրանից ակնկալելով հետևյալ հարցերի պատասխանը. «Ովքե՞ր են հետևել ինձ և ինչու՞ են դա արել գաղտնի: Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք: Ու՞մ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետևումը: Արդյո՞ք Հրազդանում կամ Երևանում իմ տեղաշարժերին հետևում են, ու՞մ հանձնարարությամբ և ի՞նչ նպատակով են դա իրականացնում»:
Ի դեպ, երեկ նաև հայտնի դարձավ, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի շտաբն էլ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` Փաշինյանի կողմից իրենց համայնքի դպրոցի տնօրենների հետ հանդիպելու հանգամանքը ներկայացնելով իբրև օրինախախտում: Բայց շատ տնօրեններ հայտարարեցին, որ Նիկոլն իրենց չի ճնշել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1737 դիտում
11:11 04-03-2015
Այդ ակցիան բացարձակապես չուներ քաղաքական ենթատեքստ, չուներ նույնիսկ քաղաքացիական ենթատեքստ. ՀԺ
19816 դիտում
17:27 10-05-2018
ՀՀ նախագահի հրամանագրերով Վլադիմիր Գասպարյանը և Գեորգի Կուտոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»