211652_close_icon
views-count1626 դիտում article-date 13:11 04-03-2015

Իսրայելի վարչապետը կոչ է արել կոնգրեսականներին զրկելու Թեհրանին միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ է ունեցել ամերիկյան կոնգրեսի զույգ պալատների առաջ: Նա փորձել է կոնգրեսականներին համոզել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը վատ գործարք է և որ Թեհրանին պետք է զրկել միջուկային զենք ստեղծելու նույնիսկ նվազագույն հնարավորությունից: “Մենք պետք է միավորենք մեր ուժերը, որպեսզի կասեցնենք դեպի նվաճում, հպատակեցում և ահաբեկում տանող Իրանի քայլերը”, նշել է Նեթանյահուն: Նա նաև նախազգուշացրել է զերծ մնալ “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Թեհրանն օգտագործելու փորձերից:

Նմանատիպ նյութեր