211652_close_icon
views-count11283 դիտում article-date 15:30 04-03-2015

Ադրբեջանցիները սահմանին չեն հանգստանա, որովհետեւ դիմացը ապրիլի 24-ն ա. Սեյրան Սարոյան

«Ինչքան ապրիլի 24-ը մոտենում ա, հակառակորդը իրանց թրքությունը պիտի ցույց տան»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: «Ադրբեջանցիները սահմանին չեն հանգստանա, դիմացը ապրիլի 24-ն ա: Պատերազմը ե՞րբ ա պրծել, պատերազմը երբեք չի պրծել: Բա ցեղասպանություն անողը , թուրքը կարա՞ հանգստանա»,- ասաց գեներալ պատգամավորը: Սակայն չի կարծում, որ պատերազմը կվերսկի: «Ռիսկ չեն անի: Իրանց մոտ էլ հիմա ներքաղաքական իրավիճակը էն չի»,- նշեց Սեյրան Սարոյանը:

Նմանատիպ նյութեր