211652_close_icon
views-count4535 դիտում article-date 18:58 26-04-2020

Արման Աբովյան. Ազերիների ցեղական ավանդույթ է՝ մինչև չստանան մռութներին, չեն հանգստանա

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչև մենք բոլորս տարված ենք՝ կոռոնովիրուսային խնդիրներով, ադրբեջանցիները կտրուկ ավելացրել են, Արցախի Հանրապետության սուվերեն տարածքի գնդակոծությունները։ Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական՝ Տիգրան Աբրահամյանը, միայն այս շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը՝ 3500 անգամ (սա շաբաթական միջին ցուցանիշի եռապատիկն է), դրա հետ մեկտեղ ակտիվացել են ազերիների հետախուզական ԱԹՍ ների թռիչքները, դրա հետ մեկտեղ հայտնվում է տեղեկություն, որ ազերիները կամաց - կամաց ռազմական տեխնիկա են կուտակում սահմանի մոտ։ Պարզ է, որ ազերիները երբեք չեն դադարի մեզ սպառնալ, սակայն այս հերթական լարվածությունը, որը սադրում է ալիևվյան ռեժիմը, ունի հստակ պատճառ և նպատակ։ Ամենակարևոր պատճառներից մեկը հանդիսանում է նավթի գնի աննախադեպ անկումը, ինչը բնականաբար բերելու է շատ լուրջ սոցիալական խնդիրների՝ հասարակ ազերիների շրջանում։ Եվ ինչպես միշտ, ադրբեջանական քաղաքական միտքը, որոշեց կրկին շեղել իրենց ցեղակիցների ուշադրությունը՝ սիցյալական խնդիրներից և սադրելով մեզ, կրկին ռազմական լարվածություն հրահրել։ Կարճ ասած, դրանք փորձում են մեր հաշվին լուծել իրենց ներքաղաքական խնդիրները։ Ի՞նչ պետք է մենք անենք այս պարագայում, միայն մի բան, մոռանանք ազգադավ և հանցավոր «ժողովուրդների հաշտության» բոլոր շինծու գաղափարները (խոսքը բնավ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների մասին չէ, կարծում եմ հասկացանք ինչ ի նկատի ունեմ ) և ազերիների ամեն ոտնձգությանը, պատասխանել անհամաչափ հարվածներով։ Ազերիների ցեղական ավանդույթ է՝ մինչև չստանան մռութներին, չեն հանգստանա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր