211652_close_icon

Եթե գնան այդ ռիսկին, տակից դուրս չեն գա. Սեյրան Սարոյան

views-count5007 դիտում article-date 14:02 14-12-2015
Ինձ չի թվում, որ Ադրբեջանը ռիսկ անի, էթա լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որովհետեւ ինքը հետո դրա տակից դուրս չի գալու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ներքին քաղաքական վիճակը շատ սրված է։ «Իրենց սաղ պարտությունների արդյունքը դրանից էր։ Հիմա, եթե նորից նույն բանը կրկնեն, ուրեմն դրանցից հիմար ազգ չկա»,– ավելացրեց պատգամավորը։ հավելեց նաեւ, որ կողմ է, որ ռուս–թուրքական հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանն օգտագործի Հայաստանի օդային տարածքը:

Նմանատիպ նյութեր